The Spice Lounge
Հայաստան, ք.Արտաշատ
Արտաշատ-Դալար մայրուղի 1/1
  (041) 580058
The Spice Lounge
 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոլորակ ռեստորանային համալիրը հոգ է տանում, որպեսզի ձեր տոնակատարության ժամանակ անթերի լինի ցանկացած մանրուք: Այդ նպատակով մենք մշակել և սիրով տրամադրում ենք ծառայությունների լայն տեսականի:

Շոու ծրագիր

Մշտապես հնչող կենդանի երաժշտությունն ու սիրված երգերը՝ «Մոլորակ» համույթի կատարմամբ, կլրացնեն ձեր ժամանցը մեր ռեստորանային համալիրում: Ինչպես նաև տոների և հատուկ առիթների ժամանակ ձեր օրը կզարդարեն գեղեցիկ պարային բեմադրությունները:

arrow  Երաժիշտներ

Մոլորակ ռեստորանային համալիրը միշտ սիրով ընդառաջում է իր այցելուների ցանկություններին, և անհրաժեշտության դեպքում մեր մշտական գործընկերներից բացի կարող ենք հրավիրել նաև այլ երաժիշտների: Մենք ստեղծում ենք ձեր նախընտրած մթնոլորտը:

arrow  Թամադա

Հայկական ավանդական արարողություների ժամանակ շատ կարևոր է թամադայի առկայությունը, ով, բացի բաժակաճառերից, իր վրա է վերցնում նաև հանդիսավարի կարևոր պարտականությունը: Մենք համագործակցում ենք այս ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հոգ ենք տանում, որպեսի ձեր տոնակատարությունն անցնի ամենաբարձր մակարդակում:

 

Սրահի ձևավորում, Հրավառություն

Ինքնատիպ դիզայն վառ անհատականությամբ անձանց համար: Մենք կարող ենք ապահովել սրահների անհատական, թեմատիկ ձևավորում՝ համապատասխան ձեր իրադարձությանը:

arrow  Ծանր ծուխ, ձայնալուսային էֆեկտներ

Պարգևեք հաճելի պահեր ձեզ և ձեր հյուրերին: Բարձրօրակ ծանր ծուխ՝ ամենահիշարժան րոպեներն էլ ավելի տպավորիչ դարձնելու համար: Բարձրակարգ ձայնային և լուսային էֆեկտներով հագեցած մեր սրահները կապահովեն վառ գույներ, տպավորությունների և հույզերի բազմազանություն:

arrow  Կանֆետի

Հանդիսությունների ամենակարևոր բաղադրիչներից է կանֆետի հրավառությունը, որը հավասարապես զվարճացնում և բարձր տրամադրություն է ստեղծում թե´ փոքրերի, և թե´ մեծերի համար:

arrow  Փուչիկներ, Փուչիկների ձևավորում

Փուչիկների հրավառություն, փուչիկներով ինքնատիպ ձևավորում: Կարևոր են բոլոր մանրուքները:

arrow  Ֆուրշետ

Գեղեցիկ, ունիկալ ձևավորմամբ ֆուրշետ հյուրասիրություն՝ տարբեր առիթների համար:

arrow  Հրավառություն

Եվ իհարկե Ձեր տոնի ամենահիշարժան պահը հրավառությունն է: Մեր մասնագետները կապահովեն այնպիսի շքեղ հրավառություն, որը կհամապատասխանի ձեր բարձր տրամադրութանը:

 

Հետադարձ կապ

Հարգելի' այցելու,
Այս էջում կարող եք գտնել բոլոր այն տվյալները, որոնց միջոցով կարող եք կապ հաստատել մեզ հետ:
Շնորհակալ ենք, կայք այցելելու, մեր աշխատանքներին և ծառայություններին ծանոթանալու համար:
Ուրախ կլինենք ապագայում համագործակցելու Ձեզ հետ:

   Հայաստան, ք. Արտաշատ,
Արտաշատ-Դալար մայրուղի 1/1

  (041) 580058
info@molorakresto.am